Վրաստանում պաշտոնյան ձվեր է նետել քաղաքական հակառակորդների վրա

17:14 • 25.04.14

Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է Կախեթի շրջանի Կվարելիի վարչակազմի ղեկավար Դավիդ Կևխիշվիլիին և նրա մի խումբ համախոհների՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վիճաբանության ընթացքում Կևխիշվիլին և նրա կողմնակիցները ձվեր են նետել տեղի քաղաքային խորհրդի անդամների վրա։

 

Իրենց արարքը նրանք պատճառաբանել են այն հանգամանքով, որ քաղաքային խորհրդի կազմում կան նախկին նախագահ Միխեիլ Սաահակշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ։

 

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հասարակական կարգը խախտողներին։