Պարտադիր կուտակայինի հարցում Կառավարությունը կառուցողական լուծումներ կտա. Բագրատ Ենգիբարյան

20:32 • 25.04.14

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը գտնում է, որ նոր Կառավարությունը վիճահարույց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցին կառուցողական լուծում կտա:

 

«Տպավորությունն այնպիսին է, որ այդ լուծումներով մարդիկ ընտրության հնարավորություն կունենան: Այսինք՝ պետք է լինեն այնպիսի մոդելներ, որոնց մարդիկ ուղղակիորեն կմասնակցեն, որոշումը կթողնվի մարդու ընտրությանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինս նաև շատ ուրախալի համարեց հանգամանքը, որ Կառավարությունում քննարկման է դրվում հարցը, որ քաղաքացին մասնակցի կուտակային համակարգին այնքան, որքան պետությունն է մասնակցում:

 

Իսկ հարցին՝ արդյո՞ք կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանի կողմնից ոլորտի ենթակառուցվածքներին ուղարկված շրջաբերականը, որում զետեղված էր նախորդ Կառավարության դիրքորոշումը պարտադիր կուտակայինի մասով, միտումնավոր քայլ է, Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց, որ Կառավարության դիրքորոշումները համաձայնեցված են, և խորհուրդ տվեց նմանատիպ հարցերում ենթատեքստեր չփնտրել: