Գերմանիան ստիպված է վերանայել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը. Անգելա Մերկել
Գերմանիան ստիպված է վերանայել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ առաջընթացի բացակայության պատճառով: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ինչպես նշել է Մերկելը` ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն` քննարկելու ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահամանելու հարցը: Գերմանիայի կառավարության ղեկավարը կոչով դիմել է Ռուսաստանին` Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ ուժերի վրա ազդելու համար:
«Ես զրուցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ևս մեկ անգամ փորձելով հասկացնել, որ Ուկրաինան քայլեր է ձեռնարկել Ժնևյան համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն Ռուսաստանի կողմից ես որևէ ջանք չեմ տեսնում` ուղղված տվյալ պայմանավորվածությունների իրականացմանը», - ընդգծել է կանցլերը:










