Քերին Ռուսաստանին դարձյալ պատժամիջոցներով է սպառնացել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի իրավիճակի հետ կապված երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է Reuters-ը։
Պետքարտուղարը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում ժնևյան համաձայնագրի իրագործման համար Ռուսաստանը ոչ մի ճիշտ որոշում չի ձեռնարկել։ Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միջոցառումներ կձեռնարկեն, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն ուղղությամբ։
«Կուրսի փոփոխության պատուհանը փակվում է»,-ասել է Քերին՝ Ռուսաստանին կոչ անելով հրաժարվել Ուկրաինայի հարցով ներկայիս քաղաքականությունից։ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ Կրեմլը փորձում է այդ երկրում ընտրություններից առաջ ապակայունացնել վիճակը։ Քերին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չդադարի սրել հակամարտությունը, ապա թանկ կվճարի իր սխալի համար։ «Մենք պատրաստ ենք գործել»,-ասել է նա։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա հայտարարել էր, որ ռուսական կառավարության քայլերը չեն համապատասխանում ժնևյան համաձայնագրի ոգուն։










