Կրամատորսկում ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռ է այրվել, հրամանատարը վիրավոր է
Ուկրաինայի Կրամատորսկի օդանավակայանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այրվել են Ми-8 ուղղաթիռն ու Ан-2 ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է УНИАН-ը` Новости Донбасса կայքին հղումով, այս մասին լրագրողներին հայտնել է օդանավակայանի տնօրեն Դմիտրի Պոդուշկինը:
«Օդանավակայանի տարածքում, ենթադրաբար, դիվերսիոն գործողություններ են իրականացրել ռուսական զորքերը: Ոչնչացվել են Ми-8-ը և Ан-2-ը: Վնասվել է նաև օդանավակայանի շենքը: Տուժել է օդանավի հրամանատարը, սակայն վնասվացքը մահացու չէ», - հայտնել է տնօրենը:
Պոդուշկինն ընդգծել է նաև, որ տարածքում են գտնվում դատախազության աշխատակիցներ, քննիչներ, ովքեր հետաքննություն են անցկացնում:










