Ֆրանցիսկոս պապն ստիպում է մեզ՝ ավելի լավ մարդ լինել. Բարաք Օբամա
Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ընդգրկել է ամենամյա «100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում»:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը` նոր աշխարհի առաջնորդը` Բարաք Օբաման, արժանին մատուցելով հորգևորականին, գրել է. «Հազվադեպ է պատահում, որ առաջնորդն ստիպում է մեզ՝ ավելի լավ մարդ լինել: Ֆրանցիսկոս պապն այդպիսին է»:
Օբաման ողջունել է հոգևորականի բազմաթիվ կոչերը և բարության բազում դրսևորումները, ինչպես օրինակ՝ հիվանդներին գրկելու, անօթևաններին օգնելու և երիտասարդ բանտարկյալների ոտքերը լվանալու դեպքերը:
Օբաման, ով անցյալ ամիս հանդիպել է Ֆրանցիսկոս պապի հետ՝ Վատիկանում, մեջբերել է աղքատության և եկամուտների անհավասարության մասին հարցերը, և թե ինչպես է պապը հիշեցնում ողջ աշխարհին, որ «մենք բարոյական պարտավորություններով կապված ենք մեկմեկու»:
Հիշեցնենք, որ Time հեղինակավոր ամսագիրը Ֆրանցիսկոս պապին ճանաչել էր նաև տարվա մարդ` նրա նկարը տեղադրելով ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին:











