Օբաման խոստացել է փրկել Պուտինին, եթե նա խեղդվելիս լինի

16:00 • 25.04.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն լավ լողորդ է անվանել և վստահեցրել, որ կփրկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս խեղդվելիս լինի, փոխանցում է segodnya.ua-ն։

 

«Ես, իհարկե, կփրկեմ նախագահ Պուտինին, եթե նա խեղդվելիս լինի։ Ես կուզենայի հավատալ, որ եթե ինչ-որ մեկը խեղդվելիս լինի, ես կկարողանամ փրկել նրան։ Ես վատ լողորդ չեմ, մեծացել եմ Հավայան կղզիներում և շատ մեծ փորձ ունեմ»,- պատասխանել է Օբաման Հարավային Կորեայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապի» ընթացքում հարցրել են նրան, թե ինչ է կարծում՝ կփրկի արդյոք Օբաման իրեն, եթե խեղդվելիս լինի։ «Կարծում եմ՝ նա պարկեշտ մարդ է։ Նա կաներ դա»,- պատասխանել է Պուտինը։