Ռուսաստանում վարորդներին կթույլատրեն արտասահմանյան վարորդական իրավունքներով աշխատել մինչ 2015-ի հունիսը

23:08 • 25.04.14

ՌԴ Պետդուման ուրբաթ հաստատել է Ռուսաստանում արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների համար որպես վարորդ աշխատելու արգելքը մինչ 2015-ի հունիսի 1-ը հետաձգելու մասին նախագիծը:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2014-ի մայիսի 7-ից, սակայն կառավարությունի չի հասցրել մշակել արտասահմանյան վարորդական իրավունքները ռուսականով փոխանակելու ընթացաքկարգը:


«Մինչև մայիսի 7-ը երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Փոխանակման կարգը մինչ այժմ չի մշակվել: Նոր փոփոխությունները պետք է ենթադրեն նաև վարորդների ուսուցման կարգը: Այս ամենը ճանապարհային երթևեկության մասին Վիեննայում վերջերս ընդունված կոնվենցիայի արդյունքն է», - Դումայի նիստին հայտարարել է տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: