Խորտակված հարավկորեական «Սևոլ» նավի զոհերի թիվը հասել է 185-ի
Հարավային Կորեայի ափերի մոտ օրեր առաջ «Սևոլ» նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը 113-ից հասել է 185-ի, հայտնում է РИА-Новости-ն։
Փրկարարները պատմել են, որ ցամաք դուրս բերած 185 դիակից 45-ը հայտնաբերվել է նավաբեկության վայրից բավական հեռու, ինչը ստորջրյա ուժեղ հոսանքների հետևանք է։ Նրանք հավելել են, որ մյուս 117 ուղևորների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սևոլ» նավը, որի վրա գտնվել է 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին՝ Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափի մոտ։
Գործի առնչությամբ տասնյակ մարդիկ հետաքննվում են, բացի այդ նրանց արգելվել է լքել երկիրը։ Ուղևոր ձևացած ու խորտակվող նավն առաջիններից լքած նավապետին սպառնում է ցմահ ազատազրկում։ Բացի այդ, փրկված ուղևորները բողոքել են, որ անձնակազմը նավաբեկության պահին պատշաճ քայլեր չի ձեռնարկել մարդկանց տարհանելու համար։










