Ուկրաինան հայտարարել է, որ ՌԴ զորքերը մոտեցել են իր սահմաններին

14:28 • 25.04.14

Ռուսական զորքերը, որոնք զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանների մոտ, մոտեցել են երկրի սահմանին, բայց չեն հատում այն, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Կովալը, գրում է Reuters-ի ռուսական ծառայությունը։

 

«Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ագրեսիայի։ Ռուսական զորքերը սահմանները չեն խախտել: Երեկ մի քանի զորավարժանք են իրականացրել պետական սահմանի մոտակայքում, մենք համապատասխան ձևով արձագանքել ենք»,- ասել է Միխայիլ Կովալը։

 

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում ռուսական զորքերը շարասյուները մոտեցրել են Ուկրաինայի սահմանին մինչև 1 կիլոմետր տարածքի վրա, իրականացրել են նաև ավիացիոն թռիչքներ։