Վիլանովայի վիճակը ծանր է. իսպանական ԶԼՄ-ներ

09:43 • 25.04.14

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։


Ինչպես տեղեկացնում է «Football Espana»-ն՝ հղում անելով Radio Nacional-ին, մասնագետին շտապ տեղափոխել են հիվանդանոց։


Այդուհանդերձ, այս տեղեկությունն, առայժմ, պաշտոնապես չի հաստատվել, սակայն իսպանական շատ լրատվամիջոցներ պնդում են, որ Վիլանովայի որովայնի շրջանում անհապաղ վիրահատություն է կատարվել։ Կատալոնացու վիճակը շատ ծանր է։


Հիշեցնենք, որ Վիլանովան պայքարում է թքագեղձի ուռուցքի դեմ, ինչի նպատակով ժամանակին կրկնակի վիրահատվել է և տևական բուժման կուրս անցել, այդ թվում՝ ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում։ Հենց դրա պատճառով Տիտոն թողեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի աշխատանքը։