Կիևում կբացվի «Յանուկովիչի գանձերի» ցուցահանդեսը

00:59 • 26.04.14

Ապրիլ 26-ին Ուկրաինայի Ազգային արվեստի թանգարանում կբացվի «Մեժիգորիեի դասիչը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն իրեր Ուկրաինայի նախկին նախագահի Մեժիգորիեի և Պշանկայի կալվածքից: Այս մասին հաղորդում է unian.net-ը:


«Սկզբնական շրջանում «գանձերը» թանգարանի պլանների մեջ չէին մտնում: Երբ առաջին հարկի դահլիճները սկսեցին լրացվել զանազան արժեքավոր իրերով՝ յուրահատուկ մթնոլորտ ստեղծելով, որոշվեց, որ հասարակությունը պետք է տեսնի և իր կարծիքը հայտնի կատարվածի մասին»,-նշվել է հաղորդագրության մեջ: