Վերոնայի քաղաքապետն սպառնացել է 500 եվրոյով տուգանել նրանց, ովքեր կկերակրեն անօթևաններին

00:46 • 26.04.14

Իտալիայի Վերոնա քաղաքի քաղաքապետ Ֆլավիո Տոսին սպառնացել է տուգանել բոլոր նրանց, ովքեր կկերակրեն անօթևան բնակիչներին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:


Շրջմոլիկության դեմ պայքարի այս նոր և կոշտ միջոցառումները  կարող են 500 եվրո տուգանք նախատեսել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար:


Քաղաքապետի խոսքով՝ անօթևանների խնդիրները հատկապես սրացել են այն ժամանակ, երբ թափառաշրջիկները բռնագրավել և  հետամնաց մի վայրի են վերածել քաղաքի գլխվոր զբոսայգին:


Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությամբ հայտնի դարձած քաղաքում ներկա պահին բնակվում է 260.000 մարդ, որոնցից հազարը՝ թափառաշրջիկ: