Ջորջ Քլունին Քոեն եղբայրների նոր ֆիլմում կխաղա գլխավոր դերը
Օսկարակիր ռեժիսորներ Քոեն եղբայրները սկսել են նոր ֆիլմի՝ 1950-ական թվականների Հոլիվուդի մասին կատակերգության ստեղծման աշխատանքները, որտեղ գլխավոր դերը կխաղա Ջորջ Քլունին, գրում է korrespondent.net-ը:
Ֆիլմը, որը խոստանում է լինել սև հումորի վարպետների հերթական սարկաստիկ կատակերգությունը, հիմնված է իրական փաստերի վրա: Այն պատմում է հայտնի հոլիվուդյան կերպար Ֆրեդ Օտաշի մասին, ով 50-ականների կեսերին խուզարկու է եղել, իսկ ոստիկանությունից հեռացվելուց հետո սկսել գումար վաստակել խոշոր հոլիվուդյան կինոստուդիաների պատվերով աստղերին հետևելով:
Հայտնի ռեժիսորներ և սցենարիստներ Քոեն եղբայրների հետ դերասանը ծանոթ է ավելի քան 15 տարի: Նրանց համատեղ առաջին աշխատանքը եղել է դեռևս 2000 թվականին, դա «Օ, որտե՞ղ ես, եղբայր» մյուզիքլն է եղել, 2003 թվականին լույս է տեսել «Անտանելի դաժանություն» ֆիլմը, որտեղ Քլունիի հետ խաղացել է Քեթրին Զետա Ջոնսը: Ջորջ Քլունիի և ռեժիսորական զույգի վերջին համատեղ աշխատանքը եղել է «Կարդալուց հետո այրել» 2008 թվականի աբսուրդիստական կատակերգությունը։










