«Առյուծ արքա» մուլտֆիլմը շարունակություն կստանա՝ սերիալի տեսքով

11:11 • 12.06.14

Disney Television Animation ընկերությունը սկսել է «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմի մոտիվներով նոր նախագծի արտադրությունը, գրում է segodnya.ua-ն։


Ստուդիան կստեղծի լիամետրաժ ֆիլմ՝ The Lion Guard անվանումով, և դրա վրա հիմնված մուլտսերիալ։ Լիամետրաժ մուլտֆիլմը կթողարկվի 2015թ. հուլիսին, իսկ սերիալը կսկսի ցուցադրվել 2016թ. սկզբին։

 

Մուլտֆիլմի հեռուստատարբերակի կենտրոնում կլինի Կիոն անունով երիտասարդ առյուծը՝ «Առյուծ արքա»-ի գլխավոր հերոսներ Սիմբայի և Նալայի ժառանգը։ Նրան հանձնարարված է պաշտպանել առյուծների տարածքի սահմանը։ Առյուծների թիմ հավաքելու փոխարեն՝ Կիոնը կանչում է ընկերներին՝ գորշուկին, վագրակատվին, գետաձիուն և ձկնկուլին։

 

Բացի Սիմբայից և Նալայից, ֆիլմում կհայտնվեն նաև այլ հայտնի կերպարներ առաջին ֆիլմից՝ Տիմոն, Պումբա, Ռաֆիկի և Զազու։ Հեղինակները մտադիր են սերիալում արծարծել վայրի բնության պահպանման հարցերը։
 

«Առյուծ արքա» մուլտֆիլմը շարունակություն կստանա՝ սերիալի տեսքով