Air France ավիաընկերությունը ուղեբեռն այսուհետ կստուգի Փարիզի կենտրոնում

19:02 • 20.08.14

Air France ավիաընկերությունն արդեն երկու օր շարունակ փորձարկում է ուղևորների ուղեբեռի գրանցման նոր համակարգը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Challenges-ին:


Փարիզի Հաշմանդամների տան մոտ գտնվող օդակայանի տերմինալում սկսել են ընդունել այս ուրբաթ և շաբաթ մեկնող ուղևորների ուղեբեռը:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ազգային ավիափոխադրող ընկերությունն օգոստոսին հանգստի մեկնող ուղևորների հոսքի մեծացման հետ կապված տասնյակ անցակետեր է տեղադրել:


Ուղևորներին անհրաժեշտ է միայն ուղեբեռով հանդերձ ներկայանալ մայրաքաղաքի 7-րդ շրջանի անցակետ՝ նախնական գրանցման համար, ինչը բացարձակապես անվճար է:


Կանխատեսումների համաձայն՝ օգոստոս ամսվա մոտակա հանգստյան օրերին ուղևորների թիվը կհասնի 140.000-ի: Ազգային բեռնափոխադրող ընկերությունը հնարավորություն կտա համապատասխան փաստաթղթերը ձևակերպել թռիչքից առաջ 30 ժամվա ընթացքում: