Պարմայում Դենգե տենդի վարակակիր մոծակներ են հայտնաբերվել

17:16 • 20.08.14

Իտալիայում՝ Պարմա քաղաքում, հայտնաբերվել են մոծակներ, որոնք տարածում են Դենգե տենդի վիրուսը: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով Republicca-ին:

 

Հանրային առողջապահության վարչությունից հայտնել են, որ վիրուսը կարող է վտանգավոր լինել մարդու համար: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել ոչնչացնել միջատներին և մասշտաբային ախտահանման միջոցառումներ իրականացնել: 

3 գիշերվա ընթացքում չորս ժամ շարունակ միջատների վերացման ուժեղ քիմիական նյութ է լցվում քաղաքի տարբեր հատվածներում:

 

Բնակիչներին խորհուրդ է տրվում փակել դռներն ու պատուհանները, հետևել ընտանի կենդանիների անվտանգությանը և դուրս չգալ այդ ժամանակահատվածում:

 

Դենգե տենդը ծանր վիրուսային հիվանդություն է, որը հեմոռագիկ (արյունահոսական համախտանիշով) ձևով ուղեկցվելու դեպքում կարող է հանգեցնել մահվան: