Իսրայելի հարձակումից զոհվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի կինն ու դուստրը. ԶԼՄ-ներ

16:19 • 20.08.14

Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման հետևանքով զոհվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդի կինն ու դուստրը, հայտնում է The Independent-ը:

 

Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ անանուն պաշտոնյան հայտնել է, որ թիրախը եղել է խմբավորման ռազմական առաջնորդ Մուհամմեդ Դեյֆը: Սակայն նրա տան ավերման հետևանքով զոհվել են նրա կինն ու փոքր աղջիկը:

 

Դեյֆը, ով մեղադրվում է Իսրայելի վրա հրթիռներ արձակելը հեղինակելու համար, ավերակներում չի հայտնաբերվել: Մինչ այդ նա խուսափել էր իսրայելական բազմաթիվ մահափորձերից. մի անգամ միայն վիրավորվել է նրա ձախ ուսը:

 

Իսրայել - Գազա հրադադարը նախատեսված էր մինչև այսօր կեսգիշեր, խախտվել էր ցերեկը սկսված Իսրայելի հրթիռակոծությունից հետո: