Ջոն Հեֆերնը հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ

15:31 • 20.08.14

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

Դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը: