Նյու Յորքում կրկնել են հանրահայտ «Հաղթանակի համբույր» լուսանկարի համբույրը (տեսանյութ)

15:55 • 20.08.14

Նյու Յորքում վերստեղծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ արված «Հաղթանակի համբույր» հանրահայտ լուսանկարի սյուժեն։ Լուսանկարում մարդիկ տոնում են երկար սպասված լուրը:

 

Այս տարի տոնակատարության գլխավոր հերոսներն են դարձել պատերազմի 90-ամյա վետերան Սինդոր Թոմփսոնը և նրա կինը՝ վետերան Հենրիետա Թոմփսոնը, գրում է segodnya.ua-ն։

 

Նրանք ցույց են տվել երիտասարդներին, թե ինչպես պետք է համբուրվել և տոնել հաղթանակը։ «Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և օգնել վերականգնել 1945թ. տրամադրությունը։ Շնորհակալություն»,- ասել է Հենրիետա Թոմփսոնը։

«Ամենալավ բանը, որ ես արել եմ իմ կյանքում, դա սիրելիիս հետ ամուսնանալն էր»,- ասել է վետերանը։

 

Պատերազմի վետերաններից շատերը դեռ ողջ են, նրանք 90 տարեկան են կամ ավել, սակայն նրանք կարող են և՛ համբուրվել, և՛ պատմել այն հիշարժան օրվա մասին, երբ ավարտվեց պատերազմը։

 

1945թ. օգոստոսի 14-ին ավելի քան 2 մլն մարդ հավաքվել է Թայմս սքուեր հրապարակում՝ սպասելով պատերազմի ավարտի մասին լուրին։ Հենց այդ օրն էլ լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադթն արել է իր հայտնի լուսանկարը, որում ծովագնացը համբուրում է բուժքրոջը։