Հինդուիստները նշել են Կրիշնայի ծննդյան օրը (լուսանկարներ)
Հինդուիզմի հետևորդներն ամբողջ աշխարհում նշել են Ջանմաշտամի տոնը՝ Կրիշնայի 5242-րդ ծննդյան օրը։ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում Կրիշնային երկրպագում է առնվազն մեկ մլրդ մարդ։ Համարվում է, որ նրա ծննդյան օրը պահած երազանքն անպայման իրականանում է, գրում է news.mail.ru-ն։
Մարդկանց հսկայական հոսքերը վաղ առավոտից գնում են դեպի տաճարներ՝ Կրիշնային ծաղիկներ, քաղցրավենիք, մրգեր, անուշաբույրեր մատուցելու։ Մեծերն ու փոքրերը հագնում են վառ հագուստներ, փողոցներում կարելի է հանդիպել միմյանց վրա մագլցող մարդկանց, որոնք փորձում են հասնել կաթնաշոռով ափսեին, որը կախված է 6-12 մ բարձրության վրա։










