Բելգիացի հարբած պաշտոնյան հանել է Կատարի արքայադստեր նիկաբը. Huffington Post
Բելգիացի հարբած չինովնիկը հանել է Կատարի արքայադստեր գլխաշորը՝ նիկաբը, գրում է Huffington Post-ի ֆրանսիական տարբերակը:
Դեպքը տեղի է ունեցել Բրյուսելում: Ժան-Մարի Պիրը քայլել է փողոցով, երբ նրան կանգնեցրել են 3 երիտասարդ կանայք՝ խնդրելով ցույց տալ ճանապարհը: Նրանցից մեկը կրել է գլխաշոր:
Պիրը, ի պատասխան, ասել է, որ Բելգիայում նիկաբներն արգելված են: Նա ընդգծել է, որ չի խոսում նրանց հետ, որոնք թաքցնում են իրենց դեմքը, ինչից հետո հանել է կնոջ գլխաշորը: Պարզվել է, որ կինը Կատարի արքայադուստր է (նրա անունը չի հաղորդվում):
Ականատեսների համաձայն՝ միջադեպի պահին չինովնիկը գտնվել է հարբած վիճակում: Նշվում է, որ գլխաշորի հետ նա պոկել է նաև կնոջ ականջօղերը:
Տուժածի խոսքով՝ նա արդեն բողոք է ներկայացրել Պիրի դեմ:
Ի դեպ, արքայադստերը սպառնում է տուգանք և 7-օրյա կալանք հասարակական վայրում նիկաբ կրելու համար:










