ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին. Պորոշենկո

17:57 • 20.08.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել է «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

 

Խմբակցության ներկայացուցիչները չորեքշաբթի հանդիպել են Պորոշենկոյի հետ համաձայնագրի վավերացման հարցով. խմբակցությունը խնդրել է նախագահին որքան հնարավոր է արագ համաձայնագրի նախագիծն ուղարկել Գերագույն ռադա։

 

«Նրա խոսքով՝ համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ուկրաինան ստորագրել է համաձայնագիրը հունիսի 27-ին։