Ուկրաինական Շեպետովկայում հայկական եկեղեցիներ կառուցելու նպատակով հողի օծում է իրականացվել
Ուկրաինայի Խմելնիցկի շրջանի Շեպետովկա քաղաքում օգօստոսի 9-ին հայկական եկեղեցիներ կառուցելու նպատակով հողի օծում է իրականցվել: Միջոցառմանը մասնակցել են հայկական կրոնական համայնքը, տարածաշրջանային և մարզային իշխանության ներկայացուցիչները, հոգևորականները: Այս մասին հաղորդում է analitikaua.net-ը:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորանքի խոսքեր են հղել մշակույթի և զբոսաշրջության տարածքային պետական կառավարման ղեկավար Իրինա Տրունովան, շրջանային խորհրդի պատգամավոր Վռամ Մովսիսյանը, Շեպետովկայում «Ալաշկերտ» հայկական մշակութային և կրթական միության նախագահ Սերգեյ Շամասուրյանը, ինչպես նաև՝ այլ հասարակական և կրոնական գործիչներ:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հայկական Առաքելական Եկեղեցու հոգևորականները օծել են ապագա եկեղեցապատկան հողը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 27 - ին կայացած՝ Ուկրաինայի հայերի միության համաժողովին էլ Սուրբ Նիկողայոս տաճարը հանձնվել է հայկական կրոնական համայնքին:










