Նորվեգիայում առաջին անգամ տուգանք է ներկայացվել հարբած վիճակում segway-ով երթևեկելու համար
Նորվեգիայի ոստիկանությունն առաջին անգամ տուգանել է segway-ի՝ ինքնակառավարվող էլեկտրական սկուտերի հարբած վարորդին: Այս Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Adtenposten նորվեգական թերթին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին, երբ Օսլոյի քաղաքային ոստիկանությունը Նորվեգիայի շրջաններից մեկի բնակչության կողմից մի շարք բողոքներ է ստացել segway-ով երթևեկող տղամարդու դեմ:
Նշված վայր ժամանած ոստիկանները ականատես են դարձել հարբած վիճակում segway-ի վարորդի երթևեկին: Ոստիկանների խոսքով՝ դա իրենց պրակտիկայում հանդիպած նմանատիպ առաջին դեպքն էր:










