Պետությունից միլիոններ գողացած գյուղապետերը շարունակում են պաշտոնավարել. pastinfo.am
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը oգոստոսի 11-ին գյուղացիներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման պետական աջակցության ծրագրում կատարված չարաշահումների գործով մեղավոր է ճանաչել մարզի միանգամից մեկ տասնյակ գյուղապետերի: Այս մասին գրում է pastinfo.am կայքը։
Դատարանն ապացուցված էր համարել այն փաստը, որ Գեղարքունիքի մարզի Կուտական Համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանը, Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը, Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լարվենդիկ Ղազարյանը, Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը, Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը, Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը և Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը գյուղացիներին հատկացված էժան վառելիքի բաշխման փաստաթղթերը կեղծել են՝ ներկայացնելով, թե իբր գյուղացիներն ստացել են այն, և գրպանել պետական սուբսիդիայի գումարները` ընդհանուր առմամբ 54.699.270 դրամ` այն կիսելով իրենց մեջ:
Դատարանը նրանց ազատել է պատժի կրումից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ դատավարությունը գյուղապետերը հատուցել էին պետությանը պատճառված վնասը. պայմանական ազատ արձակված բոլոր գյուղապետերն էլ դարձյալ անցել են աշխատանքի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










