18-ը չլրացած յուրաքանչյուր երկրորդ եվրոպացի դեռահաս ամռանն աշխատում է

00:32 • 21.08.14

Թեև ամառը արձակուրդների սեզոն է,  եվրոպացիների կեսից ավելին աշխատում է հնարավորինս օգուտ քաղել դրանից: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին:


Եվրոպայում ամռանն աշխատում է 18 տարին չբոլորած յուրաքանչյուր 2-րդ երեխան, այդ սեզոնին ամենամեծ զբաղվածությունը եվրոպայում երեխաների մոտ է արձանագրվում:


Opinion Way-ի վիճակագրական հետազոտությունների տվյալների համաձայն՝ Եվրոպայի երիտասարդ բնակչության 57%-ը ձգտում է գումար վաստակել ամառային սեզոնին:


Հարցմանն ընդհանուր առմամբ՝ 30 տարին լրացած 726 մարդ է մասնակցել, որոնց մեծ մասը ամռանն աշխատում է ծնողներից ֆինանսապես անկախանալու նպատակով: