Ջորջ Բուշը մասնակցել է «սառցե ֆլեշմոբին» և առաջարկել է Բիլ Քլինթոնին՝ կրկնել դա
Միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբին՝ Ice Bucket Challenge-ին, որի մասնակիցները սառը ջուր են լցնում իրենց վրա և նման հանձնարարություն տալիս ընկերներին կամ ծանոթներին, մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը: Նրան ջրել է կինը՝ Լաուրա Բուշը, և նա մարտահրավեր է ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ջորջ Բուշի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվությանը:
Ակցիայի մասնակից են դարձել բազմաթիվ հանրահայտ աստղեր՝ ֆուտբոլիստ Նեյմարը և Կրիշտիանու Ռոնալդուն, դերասաններ Ջիմ Պարսոնսն ու Ռոբերտ Դաունի կրտսերը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգը, ինչպես նաև՝ Microsoft ընկերության տնօրեն Բիլ Գեյթսը, ամերիկացի դերասան Վին Դիզելը, ով մարտահրավեր է ուղարկել ԱՄՆ նախագահ Միշել Օբամային, Անջելինա Ջոլիին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:










