Հաշմանդամների հարցերով ՀԿ-ի տնօրենը գոհ է թեքահարթակների անհրաժեշտության ընկալումից
«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը գոհ է թեքահարթակների անհրաժեշտության ընկալումից, սակայն շինությունների ճնշող մեծամասնությունից՝ ոչ։
«Գնալով բարձրանում է այն անձանց ու կազմակերպությունների թիվը, որոնք կարևորում են մատչելիությունը, բայց ես չեմ կարող գոհ լինել, անձամբ ես ու մեր շահառուները օբյեկտների շինությունների ճնշող մեծամասնությունից, որտեղ չենք կարող մուտք գործել»,-եզրափակեց նա։
Նշենք, որ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման ծրագիրը գնահատող՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թվում է նաև «Ունիսոն» ՀԿ-ն։
Ամիրյան 3 հասցեում կառուցված նորակառույցի թեքահարթակի լուծման հարցում խնդիր չի տեսնում, որովհետև, եթե մի կողմից թեքահարթակի դիմաց պատ է կառուցված, մյուս կողմից նույն թեքահարթակի համար անարգել ճանապարհ է թողնված։
«Ես այնտեղ թերություն չեմ տեսնում, քանի որ անկեղծ ասած՝ մի կողմից թեքահարթակը հասանելի է, ուրիշ բան է դիզայնի հարցը, այստեղ գուցե աբսուրդ լուծում է տրված, որը տանում է դեպի պատային խոչընդոտի, բայց գործնական առումով ես խնդիր չեմ տեսում, դիզայնով մենք չենք զբաղվում»,- Tert.am-ի հետ զրույցում Ալավերդյանը։
ՀԿ-ի նախագահը նշեց, որ ֆունկցիոնալ առումով, եթե կան աստիճաններ և մեկ թեքահարթակ, դա լիովին բավարար է իրենց. «Հիմա երկրորդը, որ սարքել են չգիտեմ ինչի համար... արդյոք այդ շենքի համար սկզբից նախատեսված է եղել, որ երկու թեքահարթակ լինի, հետո են որոշել մեկը փակել, թե ինչ։ Բայց նորից եմ ասում, որպես սայլակ օգտագործող անձ՝ ինձ համար լրիվ մեկ է՝ երկու հատ է, թե չէ, մանավանդ որ թեքությունը վատը չէ, և ես կարող եմ ինքնուրույն մտնել, դա է կարևոր մարդու համար»։
Իսկ թե նման դիզայնով լուծումներ շա՞տ են հանդիպում, Ալավերդյանը նշեց, թե ինքը գրեթե չի տեսել։










