Այս փուլում քաղաքական անցուդարձից ավելի կարևոր է, թե ինչ դասագիրք կմտնի դպրոց. Ա. Աշոտյանը՝ իր «քաղաքական լռության» մասին

19:31 • 28.08.14

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով վերջին շրջանում ներքաղաքական հարցերի շուրջ իր լռությունը, Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Երկրիս համար այս փուլում շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի դասագիրք է մուտք գործելու դպրոց, քան թե ինչ հերթական հայտարարությունն արեց քառյակը»:

 

Այնուհանդերձ, Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ քաղաքական անցուդարձին դեռ կհասցնի անդրադառնալ. «Մանավանդ, որ երկարաժամկետ առումով այն չունի այն ռազմավարական ազդեցությունը Հայաստանի ապագայի վրա, որքան ուսումնական տարվա հաջող մեկնարկը»: