Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից 3 հոգի է վիրավորվել
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից երեք հոգի վիրավորվել է, և այժմ նրանք հիվանդանոցում են գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Հասմիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ վիրավորների մասին մանրամասն տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ նրանցից մեկը փոխգնդապետ է:
«Դեպքի մասին մանրամասն տեղեկություններ չունենք, նրանց երկուսին նույնիսկ չենք ճանաչում, սպասում ենք` գիտակցության գան: Միայն գիտենք, որ փոխգնդապետի ոտքն է վիրավորվել, և այս պահին հեռացրել են»,-հայտնեց նա:










