Համանման որոշումները ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում. Է. Նալբանդյանը Կալիֆոռնիայի Սենատի որոշման մասին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կալիֆոռնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման որոշման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
Հայտարարությունը՝ ստորև։
Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում:










