Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջից

15:22 • 28.08.14

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 13։40-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները կանխել են մոտ 45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը. վերջինիս ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: