«Էբոլա» վիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 20000-ի. ՄԱԿ

20:04 • 28.08.14

Արևմտյան Աֆրիկայում բռնկված «Էբոլա» համաճարակով տառապողների թիվը, վերջ ի վերջո, կարող է գերազանցել 20 000-ը, որը ներկա պահին հայտնի թվից վեց անգամ ավելին է: Huffington Post-ի հաղորդմամբ՝ այս տվյալները հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:


ՄԱԿ-ի առողջապահական գործակալության հրապարակած՝ Էբոլա վարակի դեմ նոր ծրագիրը ևս հաստատում է, որ մեծապես տուժած շրջաններում գրանցված դեպքերի իրական թիվը կարող է 2 կամ 4 անգամ ավելի մեծ լինել, քան հաղորդվում է:


Էբոլայով վարակված մարդկանց կեսը մահացել է. ըստ ԱՀԿ-ի տվյալների` նրանց թիվը կարող է հասնել 10 000-ի:


Գործակալության հաղորդմամբ՝ 1552 մարդ մահացել է վարակից, իսկ հաղորդված 3069 դեպքը գրանցվել է Լիբերիայում, Սիերա Լեոնում, Գվինեայում և Նիգերիայում: Դեպքերի ավելի քան 40 տոկոսը գրանցվել է վերջին երեք շաբաթում, որոնց թիվն արագորեն շարունակում է աճել: