Մուհամեդն ամենատարածված արական անունն է դարձել Օսլոյում

14:49 • 28.08.14

Օսլոյում ամենատարածված արական անունն է դարձել Մուհամեդը, հայտնում է The Local-ը՝ նշելով, որ նման բան առաջին անգամ է գրանցվել Նորվեգիայի մայրաքաղաքի պատմության մեջ:

 

Փորձագետների հաշվարկի համաձայն՝ իսլամի հիմնադիր մարգարեի անունն է կրում 4.800 երիտասարդ: Երկրորդ տեղում է Յանը ( 4,7 հազար), երրորդը՝ Պերը (4,1 հազար):

 

Նշվում է, որ Օսլոյում Մուհամեդն ամենատարածված մանկական անունն է չորրորդ տարին անընդմեջ, սակայն առաջին անգամ է, որ ամենատարածվածն է դառնում արական անունների շարքում:

 

Վերջին մի քանի տարիներին Մուհամեդ անունը տարածված է նաև Անգլիայում ու Ուելսում, Եվրոպայի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ամստերդամը, Հաագան, Ռոտերդամը, Ուտրեխտը, Բրյուսելը, Միլանը: