Հակաահաբեկչական գործողությունների գոտում իրավիճակը ծանր է, սակայն՝ վերահսկելի. Պորոշենկո
Ուկրաինայի արևելքում իրականացվող ուժային գործողությունների գոտում իրավիճակը բավականին բարդ է, սակայն վերահսկելի է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ բացելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը:
«Իրավիճակն, անկասկած, շատ բարդ է, և ոչ ոք չի պատրաստվում հեշտացնել այն, սակայն իրավիճակը բավականին վերահսկելի է խուճապի չմատնվելու և սառը դատողությունը չկորցնելու համար», - աղբյուրը մեջբերում է Պորոշենկոյի խոսքը:
Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների առաջին խորդակցությունները կկայանան օգոստոսի 30-ին:
Նախագահը հայտնել է, որ հինգշաբթի կայացել է առաջին խորհրդակցությունները Ուկրաինայի և ՌԴ գլխավոր գրասենյակների միջև, քննարկվել է սահմանի վերահսկողության իրավիճակը:










