Ուկրաինայում անհրաժեշտ է ռազմական դրություն մտցնել. Տիմոշենկո

15:54 • 28.08.14

Ուկրաինայում անհրաժեշտ է ռազմական դրություն մտցնել, իսկ նախագահին՝ իր ձեռքը վերցնել պաշտպանության կառավարման բոլոր լծակները: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

 

Նրա խոսքով՝ նման քայլը թույլ կտա գործել առավել վճռորոշ ու արդյունավետ և համակարգել գործողությունները:

 

Նախկինում նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: