Ուկրաինայի դեսպանը կոչ է անում ԵՄ-ին ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանի ագրեսիան կանգնեցնելու համար
Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է, որ Ուկրաինան և ԵՄ-ն միասին պետք է կանգնեցնեն Ուկրաինայի արևելյան հատվածում պատերազմը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:
«Մենք կոչ ենք անում օգոստոսի 30-ին Ուկրաինայի հարցով Եվրոպական խորհրդի հատուկ նիստ անցկացնել»,- ասել է Ելիսեևը:
«Համերաշխությունը պետք է նյութականացվի հետագա որոշիչ և զգալի պատժամիջոցներում, Ուկրաինային լայն ռազմական և տեխնիկական օգնություն տրամադրելու մեջ՝ նպատակ ունենալով կանգնեցնել ագրեսորին»,- շարունակել է Ելիսեևը:
Ուկրաինայի դեսպանը հիշեցրել է, որ ռուսական ագրեսիայի սկսվելու պահից ի վեր ԵՄ խորհուրդը 11 եզրակացություն է ընդունել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ չորս բանաձև՝ կոչ անելով Ռուսաստանին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: «Բավական չէ՞ր հասկանալու համար, որ խոսքերը Կրեմլի համար ոչինչ չեն նշանակում»,- հարցրել է Ելիսեևը:










