«Ես այլևս լռել չեմ ուզում և չեմ լռելու». Խոդորկովսկին սպառնացել է ցույցեր անել Ուկրիանայի իրավիճակի պատճառով
Երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժելու մասին, ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին սպառնացել է ռուսաստանյան իշխանություններին` բողոքի ակցիաներ կազմակերպել:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ ՌԴ նախագահի կողմից համաներում ստացած գործարարը, դուրս գալով բանտից, նախէ հայտարարել էր, որ չի զբաղվելու քաղաքականությամբ: Սակայն այս տարվա մայիսին Խոդորկովսկին հայտնել էր, որ օգոստոսին կարող է վերադառնալ քաղաքական գործունեությանը, երբ ավարտվի Վլադիմիր Պուտինի հետ իր «գործարքի» ժամկետը:
Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ նավթային ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն իրական պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ: «Այնտեղ զինվորներ և տեխնիկա եք ուղարկում: Ուկրաինացիները լավ են կռվում, սակայն նահանջում են: Ուժերն, իհա՛րկե, անհավասար են», - ասվում է Խոդորկովսկու պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Մենք կարող ենք կանգնեցնել նրանց», - ասել է Խոդորկովսկին: Նրա խոսքով՝ «բավական է պարզապես դուրս գալ փողոց, գործադուլով սպառնալ»: «Իշխանությունն անմիջապես կվախենա: Ահա` այսպես, ուրեմն, ես այլևս չեմ լռելու, չեմ ուզում և չեմ լռելու», - հայտարարել է գործարարը:










