Վարդան Պետրոսյանին ստուգել ենք ալկոմետրով և խմածության ցուցանիշը եղել է 0. բժիշկ
Կոտայքի մարզը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունը, որի ընթացքում ցուցմունք են տալիս գործով վկաները:
«Եղվարդ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը, ով Վարդան Պետրոսյանի սթափության արձանագրությունն է կազմել, դատարանում ներկայանալով որպես վկա, ասաց, թե ինքը Վարդան Պետրոսյանին տեսել է հիվանդանոցում, պատգարակի վրա:
«Ասաց, որ շատ վատ է իրեն զգում, հարցրել եմ՝ խմա՞ծ է, թե ոչ, ասաց, որ ոչ: Մեզ մոտ մատյանում գրանցված է, որ նա եղել է սթափ է,-ասաց վկան,-մենք իրեն ստուգել ենք ալկոմետրով և խմածության ցուցանիշը եղել է զրո, ինչն էլ արձանագրել ենք»:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից վկային ուղղված կրկնվող հարցերի ժամանակ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առարկում էր, թե հարցը կրկնվում է:
Դատավորը պաշտպանին հորդորեց լռեց, որից հետո նրա նկատմամբ կիրառվեց սանկիա՝ նախազգուշացում:










