ԱՄՆ Յուտա նահանգում պաշտոնապես թույլատրել են բազմակնությունը. ԶԼՄ-ներ

00:28 • 29.08.14

ԱՄՆ Յուտա նահանգի դաշնային դատարանը երկրում գործող բազմակնությունը արգելող օրենքին հակասող որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Huffington Post-ին:

Կոդի Բրաունի` մորմոնների ընտանիքը, որը համապատասխան հայց է ներկայացրել դատարան, բաղկացած է 22 անձից՝ Կ.Բրաունը, նրա 4 կինն ու17 երեխան: Նրանք հայտնի են դարձել Sister Wives հեռուստատեսային շոուին մասնակցելուց հետո:

Հաղորդումից հետո շրջանային դատախազը սպառնացել է ընտանիքին դաշնային օրենքի խախտման մեղադրանք ներկայացնել: Մորմոնների աղանդը թույլ է տալիս բազմակնությունը, որին ներկա պահին հավատացյալներն առանձնապես չեն հետևում:

ԱՄՆ Յուտա նահանգի դաշնային դատարանը որոշել է, որ բազմակնությունն արգելող օրենքի դրույթը խախտում է Բրաունների կրոնական ազատությունը: Նման որոշումն ընդունվել է դեռևս դեկտեմբերին, սակայն օրենքի ուժ չի ստացել: Դատավորն այս անգամ հայտարարել է, որ դատարանի որոշումն օրենքի ուժ է ստացել: