Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին 133 մարդ է ձերբակալվել՝ մաքսանենգության մեղադրանքով
Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին ձերբակալվել է 133 մարդ՝ մաքսանենգության մեղադրանքով:
Վենեսուելայի դատախազությունից հայտնել են, որ 133 հոգի փորձել է առանց թույլտվության տարբեր նյութեր անցկացնել սահմանով, մասնավորապես՝ «ռազմավարական նշանակության կարևոր նյութեր» և վառելիք: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
Օգոստոսի կեսին Վենեսուելայի բանակը 17.000 զինվոր է ներգրավել Կոլումբիայի հետ սահմանին մաքսանենգության դեմ պայքարում: Արգելվել է նաև սահմանը հատել գիշերային ժամերին՝ թե՛ ֆիզիկական անձանց՝ սեփական մեքենաներով, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներին:
Վենեսուելայում վառելիքն աշխարհում ամենաէժաններից է՝ 1 լիտր բարձրորակ բենզինը 9 սենտիմ է, այն դեպքում, երբ Կոլումբիայում 1 լիտր բենզինը 1 դոլարից էլ ավելի է:










