Մոլդովայում Էբոլա վիրուսի նախանշաններով 2 մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայի երկու քաղաքացու Քիշնևի օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Ուղևորների մոտ հիվանդության արտաքին նախանշաններ են հայտնաբերվել՝ ներառյալ բարձր ջերմությունը: Բացի այդ, իրենք էլ են խոստովանել, որ սկսել են իրենց վատ զգալ Հարավային Աֆրիկա գործուղումից վերադառնալուց հետո»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ վիրուսից մահացել է 1552 մարդ:










