ԱՄՆ-ում հաջորդ շաբաթ կսկսվեն Էբոլա վարակի դեմ պատվաստանյութի` մարդկանց վրա առաջին փորձարկումները
ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հաջորդ շաբաթ կսկսի Էբոլա վարակի դեմ պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցչի հայտարարությանը:
Դեղամիջոցը մշակվել է աշխարհի առաջատար դեղագործական ընկերություններից մեկի՝ GlaxoSmithKline-ի և ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով:
Պատվաստանյութը կփորձարկվի Էբոլայի վիրուսով վարակված 20 հիվանդի վրա, որը կիրականացվի Վաշինգթոնի Մերիլենդ նահանգի Բետեսդե արվարձանում գտնվող կլինիկայում:










