Ֆերգյուսոնի բնակիչները ոստիկանությունից 40 միլիոն դոլար են պահանջում

12:49 • 29.08.14

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում գտնվող Ֆեգյուսոն քաղաքի բնակիչները դատարան հայց են ներկայացրել՝ տեղի ոստիկանությունից պահանջելով 40 միլիոն դոլարի փոխհատուցում՝ քաղաքացիական իրավունքների խախտման համար, գրում է lenta.ru-ն:

 

Հայցվոր է դարձել վեց մարդ, որոնց թվում է 17-ամյա անչափահասն ու նրա մայրը, ովքեր ձերբակալվել էին սրճարանում բողոքի ցույցերը ցրելու ընթացքում: Որպես պատասխանող կողմ՝ նշված են տեղի իշխանությունները, Ֆերգյուսոնի և Սենտ Լյուիս շրջանի ոստիկանության ղեկավարները:

 

Հայցի հայտարարության մեջ ասվում է, որ անչափահաս Մայքլ Բրաունի սպանության հետևանքով առաջացած հասարակական վրդովմունքին ոստիկանները պատասխանել են «ուժի և զենքի ցուցադրմամբ», ինչպես նաև «ԱՄՆ քաղաքացիներին վերաբերել են ինչպես ռազմական գործողությունների մասնակիցների»:

 

Ֆերգյուսոն քաղաքում անկարգությունները սկսվել էին օգոստոսի 9-ին ոստիկան Դարեն Ուիլսոնի կողմից 18-ամյա Մայքլ Բրաունի սպանությունից հետո: