Գերմանիայում սկսվել է Germanwings-ի օդաչուների գործադուլը, որը կանդրադառնա 15 հազար ուղևորի վրա

11:49 • 29.08.14

Գերմանիայում առավոտյան սկսվել է Germanwings գերմանական ավիաընկերության՝ եվրոպական խոշոր ավիափոխադրող Lufthansa-ի դուստր ընկերության օդաչուների գործադուլը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ակնկալվում է, որ գործադուլը, որը կշարունակվի տեղի ժամանակով մինչև 12:00-ն, կանդրադառնա 15 հազար ուղևորի վրա:

 

Օդաչուների բողոքի ակցիայի պատճառով չեղյալ են համարվել 164 չվերթներից 116-ը, առաջին հերթին՝ Գերմանիայի ներքին թռիչքները:

 

Germanwings-ում նշում են, որ գործադուլի պատճառով կխախտվի նաև ցերեկային ժամացուցակը, ինչի հետևանքով չեղյալ կհայտարարվեն նաև այլ չվերթներ:

 

Այնուամենայնիվ, օդանավակայաններում նշել են, որ ոչ մի կուտակումներ չկան, քանի որ բողոքի ակցիայի մասին հայտնի է եղել նախապես, և ուղևորները կարողացել են չեղյալ հայտարարել իրենց ամրագրումները կամ փոխել տոմսերը:

 

Օդաչուները գործադուլ են անում Vereinigung Cockpit e.V.արհմիության կոչով, որը ներկայացնում է գերմանական ավիափոխադրողների օդաչուների և բորտինժեներների շահերը: