Հունաստանի արտգործնախարարին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

14:24 • 29.08.14

Կառավարական ինքնաթիռը, որն Անկարայից Միլան էր տեղափոխում Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին, ստիպված է եղել վայրէջք կատարել Հունաստանի Սալոնիկ քաղաքի օդանավակայանում: Այդ մասին հայտնել են հունական ԶԼՄ-ները, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել օդաչուների խցիկի ապակու վրա հայտնված ճաքերի պատճառով:

 

Ակնկալվում է, որ Սալոնիկ կուղարկեն մեկ այլ ինքնաթիռ, որը կտեղափոխի նախարարին Իտալիա՝ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

Թուրքիայում Վենիզելոսը ներկա է գտնվել երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: