Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր
Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ի տեղափոխել են երրորդ երկիր: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարություն Ինջիղուլյանը։
«Օգոստոսի 26-ին տարել են, մենք երեկ ենք իմացել այդ մասին»,- ասաց նա և ավելացրեց, որ Հակոբի հետ դեռ կապ չեն հաստատել:
Ինջիղուլյանի հարազատներին տեղեկությունը փոխանցել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։










