Իսլանդիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

23:50 • 29.08.14

Ուրբաթ Իսլանդիայի հարավ-արևելյան հատվածում, որտեղ Bardarbunga հրաբխի ժայթքման «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել, 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայության հայտարարությանը:

Սեյսմոլոգների հաղորդած տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 12:21-ին (Երևանի ժամանակով`16:21): Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Ակուրեյրի քաղաքից մոտ 107 կմ դեպի հյուսիս և Ռեյկյավիկից 230 կմ հեռավորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: