Պուտինը նոր կերպար է առաջարկել «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման համար (լուսանկար)

12:34 • 29.08.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր կերպար է առաջարկել «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման համար, հայտնում է lenta.ru-ն:

 

Հաղորդումը պատրաստող «Класс!» ընկերությունից հայտնել են, որ սկզբում այդ գաղափարը մի քիչ անսպասելի է թվացել, սակայն հետագայում հասկացել են, որ հենց դա է իրենց ուզածը: 

 

Ի տարբերություն տիկնիկ կերպարների, նորը ժամանակակից է լինելու՝ 3D ձևաչափում, իսկական համակարգչային հերոս: 

 

Իսկ թե կոնկրետ ինչ հերոսի մասին է խոսքը, հայտնի կդառնա երկու շաբաթից:

«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 50 տարի առաջ: